Հայաստանյան դպրոցներում գարնանային արձակուրդ չի լինելու։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը։
«Նախարարությունը երկու անգամ արձագանքել է առողջապահության նախարարության ահազանգերին։ Բնական է, որ տասնօրյա արձակուրդը լրացուցիչ խնդիրներ է ստեղծում, եւ մենք ունենք արդեն առաջարկություններ։ Այսպիսով, գարնանային արձակուրդ չի լինելու։ Իսկ մնացած հինգ օրերի համար մենք կամ յուրաքանչյուր օր մեկ ժամ ավել դաս կանցկացնենք, կամ շաբաթ օրերին դասեր կլինեն»,- ասաց Արմեն Աշոտյանը։
Նշենք, որ H1N1-ի հետ կապված դպրոցներում արձակուրդները երկարաձգվել էին երկու շաբաթով։




























