Հայաստանում արհեստական շնչառության ապարատին միացված է մնում թոքաբորբով հիվանդ 7 մարդ։ Այս մասին հունվարի 20-ին կայացած Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։

124 հղիներից բժիշկների հսկողության տակ է մնացել 94-ը։ ՍՇՎ 1230 դեպքերից հունվարի 18-ի դրությամբ մնացել է 982-ը, որոնց թվում հիվանդ երեխաների թիվը 1066-ից դարձել է 890։ Մեծ մասը բուժում է ստանում պոլիկլինիկաներում եւ կանչով։  «ՍՇՎ դեպքերով շտապ օգնության կանչերը նույնպես պակասել են։ Այդ պատճառով ինֆեկցիոն իրավիճակի բարելավումը կարելի է օրինաչափ համարել»,- ասել է նախարարը։ Այդուհանդերձ նա կոչ է արել խուսափել ֆիզիկական սերտ շփումներից՝ ինֆեկցիայի տարածումը կանխելու նպատակով։

Նշենք, որ Առողջապահության  նախարարությունն այսօր հաստատել էր «խոզի գրիպից» մահացության եւս 2 դեպք։ Այսպիսով՝ H1N1-ից մահացածների թիվը հասավ 18-ի։