H1N1 վիրուսից այսօր՝ հունվարի 20-ին, մահացածները 40 եւ 84 տարեկան կանայք են: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ-ից:
84 տարեկան կինը մահացել է Երեւանի «Էրեբունի» հիվանդանոցում, կնոջը հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում, բացի H1N1 գրիպից, կինն ունեցել է նաեւ այլ հիվանդություններ:
H1N1 գրիպից 40-ամյա կինը, որը մահացել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, նույնպես ուշ է դիմել բժշկի, հոսպիտալացվելիս նրա վիճակը ծայրահեղ ծանր է գնահատվել, բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այսօր` հունվարի 20-ին H1N1 վիրուսից մահացության եւս 2 դեպք է գրանցվել:
Այսպիսով, Հայաստանում H1N1 գրիպից մահացածների թիվը հասավ 18-ի:




























