Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը չի բացառել Ժնեւում հունվարի 25-ին պլանավորված միջսիրիական բանակցությունների անցկացման հնարավորությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» -ն։

«Տեսնենք»,- ասել է նախարարը՝ պատասխանելով  համապատասխան հարցին։ Նա նշել է, որ դրա նախապատրաստությամբ զբաղվում է ՄԱԿ՝ Սիրիայի հարցերով հատուկ բանագնաց Ստեֆֆան դե Միստուրան։

Լավրովն այս հայտարարությունն արել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից առաջ։