Այս օրերին Հադրութում նշում են Ադրբեջանի զավթումից շրջանի ազատագրվելու հերթական տարելիցը։ Հիշեցնենք, որ շրջանի տարածքը ամբողջապես ազատագրվել է 1993 թ-ի օգոստոսի 26-ին։
Հադրութի շրջանի ղեկավար Վալերի Գեւորգյանը կասկած չունի, որ հայկական բանակը պատրաստ է կրկին հակազդել հակառակորդի ագրեսիային եւ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել պատասխան հարձակողական գործողություններ։ Նա վստահ է, որ երիտասարդ սերունդը ավելի լավ կպաշտպանի հայրենիքը, քան հայրերն ու պապերը։
Հադրութի շրջանի բնակիչ, արցախյան ազատամարտի վետերան Յակով Բաբայանը, նույնպես կարծում է, որ ԼՂՀ բանակը շատ լավ վիճակում է։
«Եթե մենք կարողացել ենք քշել 7 միլիոնի, ապա դա նշանակում է, որ մեզ մոտ խնդիրներ չկան։ Մենք անպայման կհաղթենք, որ րոպեին էլ, որ պահին էլ նրանք գան»,- ասել է պատերազմի վետերանը։




























