Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը խորհրդարանի ստորին պալատի՝ մաժլիսի ընտրությունները նշանակել է մարտի 20-ին։ Այս մասին ասված է նախագահի պաշտոնական կայքում։

«Այսօր ես հրաման են ստորագրել 5-րդ գումարման Խորհրդարանի Մաժլիսի լիազորությունները դադարեցնելու մասին։ Մաժլիսի արտահերթ ընտրությունները նշանակվել են 2016թ. մարտի 20-ին»,- ասել է Նազարբաեւը, փոխանցում է Gazeta-ն։

Ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները դիմել էին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ ստորին պալատը վաղաժամ ցրելու առաջարկով։ 2012թ.-ից գործող մաժլիսի լիազորությունները լրանում էին 2016թ. աշնանը։