Քաբուլում ռուսական դեսպանության շենքին պայթյունի հետեւանքով աննշան վնաս է հասցվել, աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Չորեքշաբթի այդ մասին տեղեկացրել է ՌԴ ԱԳՆ-ն: «Ստացվող տեղեկությունների համաձայն, Քաբուլի այն շրջանում, որտեղ տեղակայված են Ռուսաստանի դեսպանատունը եւ Աֆղանստանի խորհրդարանը, մեքենայի պայթյուն է տեղի ունեցել:
Նախնական տվյալների համաձայն, պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը», - ասված է հաղորդագրության մեջ: «Ռուսական դեսպանատան աշխատակիցների շրջանում տուժածներ չկան, տեղեկացրել են նախարարությունից: Արտասահմանյան ներկայացուցչության շենքին աննշան վնաս է հասցվել»:
Քաբուլում ՌԴ դեսպանատունը միջոցներ է ձեռք առնում դիվանագիտական ներկայացուցչության եւ աշխատակիցների անվտանգության մեծացման ուղղությամբ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:



























