Իտալիայում հրատարակել են բռնակալ Բենիտո Մուսոլինիի ռազմական օրագրերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, գիրքը հրատարակել են իտալական միանգամից մի քանի հրատարակչություններ՝ Leg-ը, Ar-ը, Mulino-ն եւ Rubbettino-ն, ընդ որում՝ տարբեր խմբագրությամբ:

«Պատերազմի իմ օրագիրը» անվանումով գիրքը Mulino-ի համար տպագրության պատրաստել պրոֆեսոր Մարիո Իզնեգին: Նա իտալացի առաջին հետազոտողն է, ով սկսել է ուսումնասիրել Մուսոլինիի գրական աշխատությունները:

«Ով այսօր բացի այս գրքի էջերը, հուշագրության լավագույն օրինակներից մեկը կգտնի: Նկարագրելով խրամատներում կյանքը՝ ամբողջ ողբերգականությամբ, Մուսոլինին ներկայանում է որպես զինվոր՝ զինվորների մեջ»,- նշում է Իզնեգին:

Rubbettino հրատարակության համար գիրքը խմբագրած Ալեսանդրո Կամպին էլ ընդգծել է «Մուսոլինիի նորարարական ոճը»:

Կամպին օրագրերի համար «Ռազմական թերթ. 1915-1917» անվանումն է ընտրել: Հենց այդ անվանումով են «Իտալիայի ժողովուրդ» պարբերականի 15 համարներում հրապարակվել Մուսոլինիի ակնարկները, որը նա գլխավորել է: Մուսոլինին գործունեությունը սկսել է որպես քաղաքական լրագրող եւ մի քանի թերթերի խմբագիր է եղել: