Սերբիան իր տարածք կթողնի միայն այն միգրանտներին, որոնք մտադիր են այնուհետեւ հեռանալ՝ Գերմանիայում կամ Ավստրիայում ապաստան խնդրելու համար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին հունվարի 20-ին հայտարարել է երկրի աշխատանքի նախարար Ալեքսանդար Վուլինը:
«Այսօրվանից միգրանտներին թույլ չի տրվի շարունակել ճանապարհը, եթե նրանք ցանկություն չհայտնեն ապաստան խնդրել Ավստրիայի եւ Գերմանիայի տարածքում»,- պաշտոնյայի խոսքերն է մեջբերում TANJUG գործակալությունը:
Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը հայտարարել է ընդունվող փախստականների թվի կրճատման ծրագրերի մասին: Նրա խոսքով, այս տարի ապաստան հայցողների թիվը կսահմանափակվի՝ հասնելով 37.5 հազարի՝ 2015 թվականի 90 հազարի փոխարեն:



























