Հունվարին ահաբեկիչները հարձակում են ծրագրում Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում օտարերկրացիների համար նախատեսված հյուրանոցի վրա: Այս մասին ասված է Քաբուլում ԱՄՆ դեսպանության՝ հունվարի 20-ին հրապարակած նախազգուշական հաղորդագրությունում:
Միաժամանակ, ըստ ՏԱՍՍ-ի, ամերիկացի դիվանագետները հարձակման օրվա եւ նպատակների մասին հստակ տվյալներ չունեն:
Ամերիկյան դեսպանատան նախազգուշացումը հրապարակվել է հզոր պայթյունից անմիջապես հետո, որը որոտացել է Քաբուլում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունից ոչ հեռու: Ահաբեկչության հետեւանքով 7 մարդ է զոհվել, ավելի քան 25 մարդ վիրավոր է: Ռուսական դեսպանության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել:



























