Մակեդոնիայի իշխանությունները որոշել են փախստականների համար փակել Հունաստանի հետ սահմանը: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով AFP-ին:
Ըստ Հունաստանի ոստիկանության աղբյուրի, Հունաստան-Մակեդոնիա սահմանը փակվել է հունվարի 19-ի երեկոյան, այնտեղ շուրջ 600 միգրանտ կա: Հունվարի 19-ին գերմանական Bild-ը, վկայակոչելով Վիեննայի եւ Բեռլինի աղբյուրներին, գրել էր, որ Գերմանիան, Ավստրիան, ինչպես նաեւ եվրոպացի այլ պաշտոնյաներ Բրյուսելում աշխատում են ծրագրի մշակման ուղղությամբ, որով նախատեսվում է փախստականների համար ամբողջությամբ փակել Հունաստանի եւ Մակեդոնիայի սահմանը:
Պարբերականը հիշեցրել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Ավստրիայի կառավարության ղեկավար Վերներ Ֆայմանը հասարակական լուրջ ճնշումների են ենթարկվում՝ իրենց երկրներում փախստականների մեծ հոսքի պատճառով:



























