Մոլդովայի մայրաքաղաքում բողոքի ակցիայի մի քանի մասնակիցներ ճեղքել են ոստիկանական շղթան եւ ներխուժել խորհրդարանի շենք: Նրանք հանդիպում են պահանջել պատգամավորների հետ, որոնք առանց նախնական քննարկումների հաստատել են կառավարության կազմն ու ծրագիրը:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ոստիկանության ներկայացուցիչները նրանց տեղեկացրել են, որ շենքում խորհրդարանականներ չկան, եւ ցուցարարներն արդեն հեռացել են շենքից: Սակայն խորհրդարանի առջեւ հավաքված հազարավոր մարդիկ չեն հեռանում՝ չնայած ոստիկանների կոչերին: Նրանց թիվը նույնիսկ ավելանում է:

Ավելի վաղ բողոքի ցույցերի կազմակերպիչ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն իրենց կողմնակիցներին կոչ էին արել խուսափել բռնությունից: