Ռուսաստանը պետք է դադարի հարվածներ հասցնել սիրիական ընդդիմության ուղղությամբ, որը պայքարում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ: Հունվարի 20-ին այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լը Դրիանը:
Ըստ ՏԱՍՍ-ի, ֆրանսիացի նախարարն այս մասին խոսել է Սիրիայում գործող 26 երկրների կոալիցիայից 7 պետության պաշտպանության նախարարների հադիպումից հետո:
«Կարծում ենք, որ Ռուսաստանը կարեւոր գործող կողմ է սիրիական իրադարձություններում: Բայց մենք, ճանաչելով այդ կարեւոր դերը, միաժամանակ ցանկանում ենք, որպեսզի Ռուսաստանն իր ջանքերը կենտրոնացնի ԻՊ-ի դեմ հարվածների ուղղությամբ եւ դադարեցնի հարձակումները սիրիական ընդդիմության վրա, որոնք նույնպես պայքարում են ԻՊ-ի դեմ»,- ասել է նա:



























