Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին մերժել է փախստականների ընդունման սահմանափակում մտցնելու՝ Քրիստոնեա-սոցիալիստական միության կոչերը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նա հայտարարել է Միության համագումարում ունեցած ելույթում:
«Մեր դիրքորոշումը բաժանվում է այն հարցում, որ մենք պետք է զգալիորեն եւ երկարատեւ հեռանկարում կրճատենք ժամանող փախստականների թիվը»,- ասել է կառավարության ղեկավարը: Սակայն, ըստ նրա, դրան կարելի է հասնել միայն այն դեպքում, եթե Եվրամիության անդամ բոլոր պետությունները համերաշխություն ցուցաբերեն:
2015 թվականի տվյալներով, Գերմանիա է ժամանել փախստականի կարգավիճակ հայցող շուրջ 1.1 մլն մարդ: Կանցլերը բազմիցս է հայտարարել, որ փախստականների ընդունման սահմանափակում չի մտցնելու: Նրա խոսքով, ապաստան պետք է ստանան բոլոր նրանք, ովքեր դրա օրինական իրավունք ունեն՝ անկախ նրանց թվից: Դա է սահմանում Սահմանադրությունը: Իսկ այդպիսի սահմանափակում մտցնելու համար հարկ կլինի փոխել երկրի հիմնական օրենքը:



























