Մոլդովական ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել անկարգությունների մասնակիցների նկատմամբ, որոնք ներխուժել են երկրի խորհրդարանի շենք: Դա արվել է այն բանից հետո, երբ ցուցարարներն իրավապահների ուղղությամբ դյուրավառ նյութեր են նետել:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, մարդիկ շարունակում են հավաքվել խորհրդարանի շենքի առջեւ՝ պահանջելով չեղյալ հայտարարել Պավել Ֆիլիպի նախարարների կաբինետի կազմի հաստատման մասին որոշումը: