Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հունվարի 20-ին Ցյուրիխում կայացած հանդիպման ժամանակ կողմ են արտահայտվել Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի բոլոր պետությունների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության սկզբունքներին: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Նախ եւ առաջ դա վերաբերում է Սիրիային եւ Իրաքին, քանի որ այս երկու երկրների վերաբերյալ երբեմն քննարկում են լինում այն մասին, որ վատ չէր լինի դրանց տեղում մի քանի պետություն ստեղծել: Ռուսաստանն ու ԱՄՆ-ն կտրականապես դեմ են դրան: Մեր գործընկերների հետ ամեն ինչ անելու ենք՝ այդպիսի սցենարներ թույլ չտալու համար»,- հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լավրովը:



























