ԱՄՆ-ն «Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայի 26 երկրների պաշտպանության նախարարներին, ինչպես նաեւ Իրաքին կոչ է արել Բրյուսելում նիստ գումարել: Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին Փարիզում կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը:

«Յուրաքանչյուր երկիր պետք է պատրաստ լինի քննարկել ԻՊ-ի դեմ պայքարում հետագա ներդրումը»,- Քարթերի խոսքերն է մեջբերում Reuters-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Վաշինգտոնը մտադիր է մեծացնել Իրաքում ռազմական ներկայությունը: