Քիշնեւում ցուցարարները ոստիկաններին հետ են մղում խորհրդարանի շենքից: Միաժամանակ, նրանք վանկարկում են՝ «Ոստիկանությունը մեզ հետ է», «Ոստիկանությանը ձեռք չենք տալիս»: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մոլդովական խորհրդարանի շենքը բոլոր կողմերին շրջապատված է:

Ցույցի կազմակերպիչներից, DA քաղաքացիական հարթակի առաջնորդ Անդրեյ Նեստասեն ցուցարարներին կոչ է արել հեռանալ մուտքի առջեւից եւ բանակցողների խումբ ընտրել, սակայն մարդիկ չեն համաձայնում:

Ոստիկանությունը ցուցարարներին ակտիվ դիմադրությունը ցույց չի տալիս: