Եվրամիությունը Մոլդովայի հակամարտության կողմերին զսպվածության եւ երկխոսության կոչ են արել: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերի գերատեսչության՝ Բրյուսելում տարածված հայտարարությունում: «Շահագրգիռ բոլոր կողմերին կոչ ենք անում մասնակցել երկխոսությանը եւ միասին առաջընթացի ուղի գտնել՝ հանուն Մոլդովայի Հանրապետության»,- ասված է հաղորդագրություն:

Ըստ ՏԱՍՍ գործակալության, ԱՄՆ դեսպանությունն իր հերթին Մոլդովայի իշխանություններին կոչ է արել բանակցություններ սկսել ցուցարարների հետ:

«Իշխանություններին կոչ ենք անում անհապաղ հանդիպել ցուցարարների հետ եւ բաց ու թափանցիկ քննարկել նրանց հուզող հարցերը»,- ասված է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրությունում: