ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավագ դստեր՝ Մալիայի ավարտական երեկոյի ժամանակ ուղղակի նստելու է եւ լաց լինի։ ԱՄՆ ղեկավարն այդ մասին ասել է Դեթրոյթում լանչի ժամանակ, հայտնում է People-ը։
Օբամայի խոսքով՝ իր հոգին ալեկոծում են հույզերը, եւ նա չի կարող ելույթ ունենալ առանց արտասվելու։ Նա նշել է, որ ուղղակի նստելու է եւ լաց լինի, փոխանցում է Gazeta-ն։
Մալիա Օբաման սովորում է Վաշինգթոնի Sidwell Friends School հաստատությունում։ Նա կրթությունը շարունակելու է քոլեջում, սակայն դեռ հայտնի չէ, թե կոնկրետ որտեղ։



























