Ուկրաինայի Ղրիմի ինքնավար հանրապետության դատախազությունը Coca-Cola եւ Pepsi ընկերությունների պաշտոնատար անձանց դեմ քրեական հետաքննություն է սկսել նրանց կայքերում այնպիսի քարտեզների տեղադրման համար, որոնց վրա թերակղզին նշված է Ռուսաստանի տարածքում: Այդ մասին տեղեկացնում է ՈՒՆԻԱՆ-ը` վկայակոչելով Գերագույն Ռադայի պատգամավոր Գեորգի Լոգվինսկուն:
«Հունվարի 11-ին քրեական գործ է հարուցվել Ուկրաինայի ՔՕ-ի 364-1 հոդվածի 1-ին մասով նախատեսված հատականիշներով, ստուգումը շարունակվում է», — ասել է նա:
Լոգվինսկու խոսքով, Coca-cola եւ PepsiCo ընկերությունների աշխատակիցները հանրայնորեն ընդունել են անօրինական բռնակցումը, ինչպես նաեւ չարաշահել են իրենց լիազորությունները, ինչը զգալի վնաս է հասցրել Ուկրաինայի շահերին:
Coca-Cola ընկերությունը «ՎԿոնտակտեի» իր պաշտոնական էջում նախ ներողություն էր խնդրել Ռուսաստանի քարտեզի հրապարակման համար, որի վրա բացակայում էին Ղրիմը, Կալինինգրադի մարզը եւ Կուրիլյան կղզիները: Պատկերի վերահրատարակումից հետո ուկրաինացի օգտատերերը ուկրաինացի օգտատերերն էին դժգոհ Ռուսաստանի քարտեզի հրապարակումից` նրանում ներառված Ղրիմի տարածքով:




























