Անհայտ անձը կրակ է բացել Լոս Անջելեսի համալսարանի մոտակայքում, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ, հայտնում է Los Angeles Times-ը։

Միջադեպը տեղի է ունեցել համալսարանական զբոսայգում։

«Վերմոնտի փողոցում չորս կամ հինգ կրակոց է լսվել»,- ասել է տեղի ոստիկանության ներկայացուցիչ Մայքլ Լոպեսը։ Նրա խոսքով՝ մեկ մարդ վիրավորվել է եւ հոսպիտալացվել։ Ավելի ուշ բժիշկները արձանագրել են նրա մահը։ Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է քաղաքի 18-ամյա մի բնակիչ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։