Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Թերեզա Մեյը հայտնել է, որ Անդրե Լուգովոյի եւ Դմիտրի Կովտունի ակտիվները, որոնք ավելի վաղ դատարանի կողմից մեղավոր էին ճանաչվել ՀԴԾ-ի նախկին աշխատակից Ալեքսանդր Լիտվինենկոյի մահվան համար, կսառեցվեն, գրում է Gazeta-ն` վկայակոչելով SkyNews-ին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի ներկայացուցիչ Հելեն Բոուերը մեկնաբանել է Ալեքսանդր Լիտվինենկոյի սպանության գործով դատարանի որոշումը: Բոուերի խոսքով, բրիտանական կառավարությունում մտածում են արդարության վերականգնման հետագա միջոցների մասին:
Ավելի վաղ բրիտանական դատարանը հրապարակել էր Ալեքսանդր Լիտվինենկոյի թունավորման գործի վերաբերյալ եզրակացությունները: Դատական մարմնի կարծիքով, ռուսաստանցու մահվան մեղավորները Անդրեյ Լուգովոյն ու Դվիտրի Կովտունն են:




























