Աշխարհի առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը նվաճեց «Մեծ սաղավարտ» շարքի այս տարվա վերջին մրցաշարի` ԱՄՆ բաց առաջնության չեմպիոնի տիտղոսը: Անձրեւի պատճառով մեկ օր հետաձգված եզրափակիչում Նադալը 6:4, 5:7, 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ սերբ Նովակ Ջոկովիչի նկատմամբ: 24-ամյա Նադալն այս տարի երրորդ անգամ հաղթեց «Մեծ սաղավարտի» մրցաշարերում, իսկ ընդհանուր առմամբ նա նվաճել է «Մեծ սաղավարտի» ինը տիտղոս:

Հասանելի է
русский



























