Ֆուտբոլի Թուրքիայի առաջնության առաջին լիգայի երրորդ տուրի «Սամսունսպոր» – «Մերսին Իդմանյուրդուսպոր» հանդիպումը արտառոց միջադեպի պատճառով դադարեցվել է 40-րդ րոպեին: Azerisport-ը հաղորդում է, որ հյուրերի գլխավոր մարզիչ Յուկսել Յեշիլովի եղբայրը` Մուրատ Յեշիլովը տրիբունայից դուրս է եկել վազքուղյակ եւ դանակով հարվածել գլխավոր մարզիչին: Դրանից հետո որոշվել է հանդիպումը չշարունակել: