Մոլդովայի իշխանությունները բանակցություններ են սկսել ցուցարարների հետ: Նրանք մոտենում են նախագահի նստավայրին, որտեղ բողոքի շարժման առաջնորդներին հրավիրել է խորհրդարանի նախագահ Անդրիան Կանդուն:

Դրանց մասնակցում են Սոցիալիստների կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը,  «Մեր կուսակցության» առաջնորդ Ռենատո Ուսատին եւ DA  Քաղաքացիական հարթակի («Արժանապատվություն եւ ճշմարտություն») առաջնորդ Անդրեյ Նեստասեն: Դրսից շենքը շրջափակել են հազարավոր ցուցարարներ:  

Նստավայրի շենքի մոտ տասնյակ հազարավոր քաղաքացիներ են, որոնք հանդիպման արդյունքներին են սպասում, տեղեկացնում է  Point.md-ն: