Եգիպտոսում կայանալու է իսրայելա-պաղեստինյան խաղաղ բանակցությունների երկրորդ փուլը: Աարդեն այդ երկիր է մեկնել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ջորջ Միտչելը:
Հիլարի Քլինթոնը նախօրեին հայտարարել է, թե եկել է ժամանակը, որ բանակցությունների մասնակիցները կարողանան համաձայնության հասնել: Նրա խոսքով, Իսրայելը պետք է երկարաձգի Արեւմտյան ափին բնակավայրերի շինարարության մորատորիումը:
Իր հերթին Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուն հայտարարել է, թե մորատորիումը չի երկարացվի, սակայն աշխատանքների ծավալը նվազեցվելու է: Աբասն էլ սպառնացել է լքել բանակցությունները, «եթե իսրայելցիները սկսեն շինարարական աշխատանքները»:
Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայնը», իսրայելա-պաղեստինյան բանակցությունների երկրորդ փուլը կայանալու է եգիպտական Շարմ-Էլ-Շեյխում եւ շարունակվելու է Երուսաղեմում:
Առաջին փուլը կայացել է սեպտեմբերի 2-ին Վաշինգտոնում:





























