Թուրքիայի համար կարեւոր է հարավ-արեւելքը: Այդ մասին  Twitter-ի իր էջում գրել է ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հանձնակատար Յոհաննես Խանը: 

Յոհաննես Խանի խոսքով, ԵՄ-ն շարունակում է Թուրքիայում բոլոր կողմերին կոչ անել երաշխավորել օրենքի գերակայությունը:

«Մենք շարունակում ենք կոչ անել, որ Թուրքիայում պահպանվի զինադադարը եւ վերադառնան քրդական խաղաղ գործընթացին», -գրել է Եվրոպական հանձնակատարը:

Նշենք, որ Թուրքիայի հարավ-արեւելքում քրդերով բնակեցված շրջաններում բախումներ են տեղի ունենում քրդերի եւ թուրք ոստիկանների միջեւ: Նշված շրջաններում պարետային ժամ է հաստատվել: