Սիրիայի հարցով հունվարի 25-ին նախանշված բանակցությունները, ամենայն հավանականությամբ, մի քանի օրով կհետաձգվեն: Ըստ Gazeta-ի, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի հարցով հատուկ բանագնացի մամուլի խոսնակ Ջեսսի Շաինը:

Associated Press-ի փոխանցմամբ, նա նաեւ նշել է, որ բանակցությունների օրը կարող է փոխվել՝ «գործնական նկատառումներից ելնելով»:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին հնարավոր է համարել Սիրիայի հարցով բանակցությունները «մեկ կամ երկու օրով» հետաձգելը: