Լոռու մարզի Թեժ լեռ հատվածում, որը գտնվում է Վանաձորից Դիլիջան գնացող ճանապարհի  սկզբնամասում, այժմ զինպահեստներ են կառուցվում՝ գրում է «Ժամանակ» օրաթերթը: Պարբերականի տեղեկություններով՝ այդ տարածքը մի քանի տարի առաջ, չնչին գներով սեփականաշնորհել են Դուցի հրամանատար Հակոբ Հարությունյանն ու այն ժամանակվա կորպուսի հրամանատար Արշալույս Փայտյանը: Հետո այդ սեփականացված տարածքը կրկին վաճառեցին պաշտպանության նախարարությանը: «Ժամանակը» հարց է բարձրացնում՝ ի՞նչ նպատակով է ժամանակին օտարվել խնդրո առարկա տարածքը, ինչու՞ է հետո վերավաճառվել, եւ որքա՞ն գումարով: Արդյո՞ք սա ՊԲ բարձրաստիճան սպայակազմի կողմից որդեգրված եւ հանցակազմ պարունակող արարք չէ: