Մեծ Բրիտանիայի իշխանությունները «բացարձակ համաձայն չեն» Սիրիայում Ռուսաստանի ավիահարվածների հետ, որոնց թիրախը, իբր, «չափավոր ընդդիմությունն է»: SkyNews հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է այդ երկրի վարչապետ Դեւիդ Քեմերոնը:
Նա, միաժամանակ, ընդգծել է, որ բրիտանական կողմը ծրագրում է շարունակել Սիրիայի հարցով Ռուսաստանի հետ համագործակցությունը, քանի որ այդ երկրում հակամարտությունը կարգավորելու միակ ուղին է:
Ըստ Gazeta-ի, Քեմերոնը նշել է, որ Բրիտանիան այդ համագործակցությանը «ծայրահեղ սառնասրտորեն» եւ «բաց աչքերով» է վերաբերվելու:



























