Մոլդովական ընդդիմության՝ Սոցիալիստների կուսակցության եւ «Մեր կուսակցության» առաջնորդները, ինչպես նաեւ DA քաղաքացիական հարթակը խորհրդարանական մեծամասնությանը մինչեւ ուրբաթ կեսօր ժամանակ են տվել՝ ցուցարարների պահանջների առիթով ելույթի համար: Այս մասին նրանք հայտարարել է խորհրդարանի խոսնակ Անդրիան Կանդուի հետ հանդիպումից հետո:
Ըստ sputnik.md-ի, ցուցարարները դեմ են հանդես գալիս Պավել Ֆիլիպի ղեկավարության կառավարության կազմի հաստատմանը եւ պնդում են խորհրդարանը ցրելու եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցում:
Սոցիալիստների առաջնորդ Դոդոնի խոսքով, «մինչեւ ուրբաթ, ժամը 12.00-13.00-ը նրանք պատասխան կտան»:
«Ֆիլիպի կառավարության օգտին քվեարկությունը կարելի է չեղարկել երկու տարբերակով. խորհրդարանի քվեարկությամբ կամ Սահմանադրական դատարանի որոշմամբ: Արդեն հունվարի 30-ին խորհրդարանը ցրված կլինի: Մենք դեկրետ ենք պատրաստել նախագահի համար, որտեղ առաջարկել ենք ապրիլի 3-ին արտահերթ ընտրություններ անցկացնել»,- ասել է սոցիալիստ առաջնորդը:
«Մեր կուսակցության» ղեկավար Ռենատո Ուսատին էլ նշել է, որ եթե ցուցարարների պահանջները մերժվեն մեծամասնության կողմից, ապա բողոքի խաղաղ ցույցերը կշարունակվեն:



























