Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը կայցելի Նյու Յորք, մասնակցելու ՄԱԿ-ի զինաթափման խնդիրներին վերաբերող նիստին, որը կայանալու է սեպտեմբերի 24-ին:
Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը՝ հավելելով, որ ծրագրում է հանդիպել Իրանի ղեկավարության, հնարավոր է՝ Ահմադինեժադի հետ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի ընթացքում:
Գլխավոր Ասամբլեայի 65-րդ նստաշրջանն սկսվում է սեպտեմբերի 14-ին:




























