ԱՄՆ մայրաքաղաքում ձյան առատ տեղումների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով ABCNews-ը:

Հյուսիսային Քարոլինայի նահանգապետ Փեթ Մաքրորին էլ տեղեկացրել է առատ ձյան տեղումների հետեւանքով մայրուղում երկու զոհի մասին:

Վիրջինիա նահանգի ոստիկանությունը հաղորդել է ճանապարհներին մնացած հարյուրավոր վարորդների մասին: Որոշ տվյալներով, մի քանի մարդ հոսպիտալացվել է:

ԱՄՆ ազգային օդերեւութաբանական ծառայությունը նախազգուշացրել է առավել ուժեղ տեղումների մասին, որոնք Արեւելյան ափ կհասնեն արդեն ուրբաթ: