Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում հզոր պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել եգիպտական բուրգերից ոչ հեռու գտնվող շենքերից մեկի բնակարանում, որտեղ ահաբեկիչները պայթուցիկների արտադրություն են կազմակերպել:

Ըստ «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի, ինքնաշեն պայթուցիկներից մեկը գործի է դրվել, երբ շենք են ժամանել իրավապահները: Ռումբը պայթել է վնասազերծման փորձի ժամանակ:

Վերջին տվյալներով, միջադեպի հետեւանքով 6 մարդ է զոհվել, որոնցից 2-ը՝ ոստիկաններ: 23 հոգի վիրավոր է, այդ թվում՝ իրավապահներ եւ հարեւան բնակարանների բնակիչներ: