Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 10-ի: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Egypt Independent-ին:
Զոհերի թվում 7 ոստիկան կա: Հաղորդվում է նաեւ 23 տուժածի մասին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կահիրեի շենքերից մեկի բնակարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով 3 ոստիկան է զոհվել:


























