Նիկարագուայի արեւմուտքում ուղեւորատար ավտոբուս է շրջվել, որի հետեւանքով մահացել է 5, վիրավորվել՝ ավելի քան 50 մարդ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Ողբերգությունը տեղի է ունեցել հունվարի 21-ին, մատագալպա նահանգում: Վթարի պատճառը, ենթադրաբար, արգելակման ավտոբուսի համակարգի խափանումն է եղել: Ավտոբուսը բախվել է արգելապատնեշներին ու 3 մետր բարձրությունից ընկել ջրանցքը:
Տուժածների տարհանմանը մասնակցել են ոստիկաններ, հրշեջներ, Կարմիր խաչի ներկայացուցիչներ ու տեղի բնակիչներ:
Իրավապահներն արդեն հետաքննություն են սկսել:


























