ԱՄՆ-ում Ատլանտյան օվկիանոսի ափերին ուժեղ ձյան ու բքի սպառնալիքի պատճառով շուրջ հազար չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ավրափոխադրող ընկերությունների ներկայացուցիչներին:
Օդային հաղորդակցությունն արդեն սահմանափակել են United Airlines, American Airlines, Southwest Airlines եւ Delta ավիաընկերությունները: Չվերթները չեղարկվում են, մասնավորապես, Նյու Յորքի, Փենսիլվանիայի, Մասաչուսեթսի, Հյուսիսային Քարոլինայի նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում:
Մասնագետների գնահատմամբ, առաջիկա օրերին աղետի հասցրած վնասը կարող է կազմել մեկ մլրդ դոլար:


























