Սլովենիայի իշխանությունները նոր սահմանափակումներ են մտցրել փախստականների համար երկրի սահմանային անցակետերում: Այս մասին հայտարարել է Սլովենիայի ՆԳ նախարար Վեսնա Դերքեշ Ժնիդարը:

«Այժմ Սլովենիա մուտք գործելու թույլտվություն կտրվի միայն այն փախստականներին, որոնք կցանկանան ապաստան ստանալ Գերմանիայում եւ Ավստրիայում»,-ասել է նա: Նախարարի խոսքով, իրենք հարկադրված են գնալ նման միջոցառումների, քանի որ ավելի վաղ նմանատիպ սահմանափակումներ էին մտցրել Սերբիան, Խորվաթիան եւ Ավստրիան, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրագրողների հարցին, թե ինչ տեղի կունենա այն մարդկանց հետ, որոնք կդիմեն Սլովենիային ապաստան ստանալու խնդրանքով, Ժնիդարը պատասխանել է, որ միջոցառումները չեն սահմանափակում միջազգային պաշտպանություն ստանալու ընթացակարգը: