Ամերիկյան Օքլահոմա նահանգի դատարանը ոստիկանության նախկին սպային դատապարտել է 263 տարվա ազատազրկման՝ բռնաբարության մեղադրանքով, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով  Associated Press-y:

Դատախազը հայտարարել է, որ 29-ամյա ոստիկանը, գտնվելով ծառայության մեջ, բազմիցս սեռական բնույթի հանցագործություններ է կատարել սեւակորթ կանանց նկատմամբ:
Ատենակալները նախորդ ամիս մեղավոր էին ճանաչել 29-ամյա Դենիել Հոլթսքլոուին բռնաբարությանը 4 դեպքերի եւ 14 այլ դրվագների մեջ ու առաջարկել նրան դատապարտել 263 տարվա ազատազրկման: Դատավորը հունվարի 21-ին հրապարակել է մեղադրական դատավճիռը: