ԱՄՆ Ալաբամայի նահանգում ի կատար են ածել տղամարդու մահապատիժը, որին 1992թ. մեղավոր էին ճանաչել կնոջ սպանության մեջ, փոխանցում է Reuters-ը։

Հաղորդվում է, որ սա 2013թ.-ից ի վեր նահանգում իրագործված առաջին մահապատիժն է։ Ոստիկանության ներկայացուցիչը հայտնել է, որ 44-ամյա Քրիստոֆեր Բրուքսը մահացել է մահաբեր ներարկման միջոցով, փոխանցում է Gazeta-ն։

Գործակալության տեղեկություններով՝ սա 2016թ. ԱՄՆ-ում մահապատժի 3-րդ դեպքն է։