«Աշ Շաբաբ» արմատական իսլամական խմբավորումը ստանձնել է Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ռեստորանի վրա հարձակման պատասխանատվությունը, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։
Հաղորդվում է, որ գրոհի հետեւանքով զոհվել է առնվազն 5 մարդ, եւս 7-ը վիրավորվել են։
Իրավապահները նաեւ մտահոգվում են, որ գրոհայինները կարող են կրակած լինել ռեստորանում պատանդ վերցրած մարդկանց վրա։ Ականատեսների վկայությամբ՝ այնտեղ հարսանեկան արարողություն են ընթանում։
Հատուկ ծառայությունները շարունակում են գրոհայինների ոչնչացման գործողությունները, փոխանցում է Gazeta-ն։



























