Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը սրտի վիրահատությունից հետո կարող է դիմել Առողջության եւ աշխատունակության փորձագիտական բժշկական հանձնաժողովին վիրահատությունից հետո իր առողջական վիճակը գնահատելու եւ հաշմանդամություն ստանալու խնդրանքով, հայտնում է Delfi-ն։
Հանձնաժողովի փոխնախագահ Մարիս Անդերսոնսն ասել էր, որ եթե սրտի փականը փոխարինվում է արհեստականով, հիվանդը կարող է հաշմանդամության կարգ ստանալ։ Այդուհանդերձ հանձնաժողովին պետք է դիմել անձամբ։
Լատվիայի նախագահը կարող է ստանալ 3-րդ կարգի հաշմանդամություն, որն ամենաթեթեւն է։ Անդերսոնսը նշել է, որ նման վիրահատություններից հետո մարդիկ կարող են նորմալ ապրել։



























