Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի պատգամավորները միաձայն հավանություն են տվել երկրի գործող Սահմանադրության մեջ փոփոխությունների եւ լրացումների նախագծին, որը գործող նախագահ Էմոմալի Ռահմոնին թույլ է տալիս անսահմանափակ անգամներ վերընտրվել նախագահի պաշտոնում, հայտնում է ASIA-Rlus-ը։
«Հիմնական օրենք» սահմանումը կբացառվի Տաջիկստանի Հանրապետության Սահմանադրության տեքստից։
Պատգամավորները փոփոխությունների նախագծի քննարկումից հետո որոշում են կայացրել դրանք ներկայացնել Տաջիկստանի Սահմանադրական դատարան՝ եզրակացություն ստանալու համար, որից հետո կորոշվի համաժողովրդական հանրաքվեի հստակ օրը։



























