Հունաստանի ափերին՝ Էգեյան ծովում, միգրանտներ տեղափոխող 2 նավ է խորտակվել, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 21 մարդ, տասնյակ մարդիկ փրկվել են, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Associated Press-ը։
Գործակալության տեղեկություններով՝ խոսքը 2 առանձին միջադեպերի մասի է։ Մի նավը, որում եղել է 48 մարդ, խորտակվել է Ֆարմակոնիսի կղզու ափերին։ Մյուսը, որի վրա եղած ուղեւորների հստակ թիվը հայտնի չէ, խորտակվել է Կալոլիմնոսի կղզու ափերին։ Առափնյա հսկողություն իրականացնող ծառայությունը փրկել է 26 մարդու։ Որոնողական աշխատանքները շարունակվում են։
Միգրացիայի միջազգային կազմակերպության տեղեկություններով՝ տարվա սկզբից Միջերկրական ծովով Եվրոպա է ժամանել ավելի քան 704 հազար միգրանտ։


























