Եվրամիությունը քննարկում է փետրվարի սկզբին միգրացիայի սահմանափակմանը նվիրված արտակարգ գագաթաժողով անցկացնել, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իր աղբյուրը:

«Պլանային գագաթաժողովը, որը նախատեսված է փետրվարի 18-19-ին, հիմնակում նվիրված է բրիտանական հանրաքվեի խնդիրներին, ուստի հիմա քննարկվում է փետրվարի առաջին օրերին միգրանտների խնդրին նվիրված արտակարգ գագաթաժողով անցկացնելու հնարավորությունը»,-ասել է նա: