Բելգիայի վարչապետ Շառլ Միշելը չեղյալ է հայտարարել Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովին իր այցելությունը, որտեղ նա պետք է ելույթ ունենար: Իսկ պատճառն այն է, որ նա դուստր է ունեցել: Այս մասին հայտնում է RTL հեռուստաալիքը:

Հեռուստաալիքը նշել է, որ «վարչապետի դուստրը, որին կոչել են Ժաննա, լույս աշխարհ է եկել հունվարի 21-ին, օրվա երկրորդ կեսին: «Կնոջը՝ 34-ամյա Ամելի Դերբոդրենգենին ծննդաբերության օրը մենակ չթողնելու համար վարչապետը որոշել է հրաժարվել Դավոս այցելությունից»,-նշել է լրատվամիջոցը:

Բելգիայի վարչապետը մեկ որդի ունի առաջին ամուսնությունից, որն արդեն 11 տարեկան է, հաղորդում է ՏԱՍՍ-ը: