Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի եւ նրա ենթակաների նկատմամբ հարյուրավոր քրեական գործեր են բացել։ Նրանց մեղադրում են տնտեսական խարդախությունների մեջ։

Այս մասին հայտնել է Ուկրաինայի գլխավոր դատախազ Վլադիսլավ Կուցենկոն, փոխանցում է «Ազատություն ռադիոկայան»-ը։

«Դրանք հարյուրավոր քրեական վարույթներ են, որոնցով անցնում են ինչպես Յանուկովիչը, այնպես էլ հնարավոր է մարդիկ, որոնց նա հանձնարարություններ էր տալիս»,- ասել է Կուցենկոն։

Նա երկարատեւ հետաքննությունը բացատրել է դատարանի համար ապացույցներ հավաքելու դժվարությամբ։

Նրա խոսքով՝ Յանուկովիչի օրոք փաստացի շրջանաձեւ երաշխավորներ են եղել։ Ոչ ոք չի գաղտնալսել, տեսահսկողություն չի իրականացվել։