BBC կորպորացիայի աշխատակիցները հայտարարել են երկու խոշոր՝ 48-ժամանոց գործադուլների անցկացման մասին՝ կենսաթոշակային սոցիալական վճարների կրճատման կապակցությամբ:

Գործադուլները կայանալու են հոկտեմբերին՝ 5-6-ին եւ 19-20-ին: Աշխատակիցները պահանջում են ղեկավարությունից վերանայել կենսաթոշակային հիմնադրամի ֆինանսավորման հարցերը:

Նոր ծրագրով, աշխատակիցները ստիպված են լինելու աշխատել ոչ թե մինչեւ 60, այլ 65 տարեկանը, նաեւ կրճատվելու են թոշակների չափը: