Չինաստանի Գուանսի Չժուանի ինքնավար մարզում ավտոբուս է կողաշրջվել, որի հետեւանքով զոհվել է 7 մարդ, հայտնում է «Սինհուա» գործակալությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Նանդանի գավառում։ Ավտոբուսն ուղեւորվում էր Բիցզե քաղաք։

Վթարի պատճառը հայտնի չէ։ Դեպքից հետո մայրուղին միառժամանակ փակ է եղել։ Տարվում է հետաքննություն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։